Վրաստանում մայրը օրորոցում խեղդամահ է արել 7 ամսական որդուն. մանրամասներ

Անցած գիշեր սահմռկեցուցիչ դեպք է պատահել Վրաստանի Կասպիի շրջանի Աղայան գյուղում: Լուսադեմին հայրը օրորոցում հայտնաբերել է խեղդամահ եղած 7 ամսական որդուն, այս մասին հայտնում է Առաջին Լուրերի տեղի թղթակիցը:
Ժամեր անց ոստիկանությունը Թբիլիսիի հյուրանոցներից մեկում հայտնաբերել է երեխայի մորը, որը, ինչպես պարզվել է, 16-ամյա անչափահաս է: Նախնական տեղեկությամբ` մայրը վերմակով խեղդամահ է արել իր զավակին, գողացել տան ոսկեղենն ու լքել տունը: Ավելի ուշ նա խոստովանել էր արարքը՝ ասելով, որ այդկերպ վրեժխնդիր է եղել ամուսնուց:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 11-109 հոդվածի հատկանիշներով, ինչը նախատեսում է 13-17 տարվա ազատազրկում: