Պատրաստ եմ հանդիպել Գոռ Քլոյանի հոր հետ, բայց եկեք շոու չսարքենք. Լևոն Քոչարյան

Ես պատրաստ եմ հանդիպել, միանշանակ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից . դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե երեկ «Մարտի 1-ի» 10 զոհերից  Գոռ Քլոյանի հայրը ասում էր, որ ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք  պարտրա՞ստ է հանդիպել:
Լևոն Քոչարյանը, նշեց, որ ուրիշի վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել և  հիմա էլ շարունակում են անել:
«Ես շատ ցավում եմ, բայց զոհերի ընտանիքներից բացի, աստիճանաբար, երբ նայում եք, հաջորդը մենք ենք այս ամենից ավելի շատ տուժել: Բոլորդ գիտեք 10 տարի ինչ է արվել և փորձում են կապել մեզ հետ»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է շահարկել, Լևոն Քոչարյանը նշեց՝ առաջին հերթին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է շահարկել, ասաց. «Մեղադրանք չեմ  հնչեցնում, ինչ կա այն եմ ասում»: