Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում. Աննա Հակոբյանը՝ այցերի ժամանակ Փաշինյանին ուղեկցելու մասին | Տեսանյութ

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է այդքան հաճախ ուղեկցում ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ, երբ նախկինում պաշտոնյաների կանայք այսքան հաճախ չէին ուղեկցում իրենց ամուսիններին պաշտոնական այցերի ժամանակ:
«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ ինչի չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, որ երբ իրենց ամուսինը գնում էր որեւէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռը, գնալ ու իր կողքը լինել։ Ես ի՞նչ իմանամ՝ ինչու չէին անում: Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,–նշեց նա։