Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը»,-ասել է նա:
Հարցին՝ հանդիպման ընթացքում ի՞նչ է քննարկվել, Սողոմոնյանն ասել է՝ տեղյակ չէ. «Կարծում եմ՝ ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»: