Մոսկվայում այրված օդանավի ուղևորների մի մասը մահացել են մի խումբ ուղևորների դաժանության արդյունքում | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում այրված օդանավի ուղևորների մի մասը մահացել են մի խումբ ուղևորների դաժանության արդյունքում:
Ականատեսները պատմում են, որ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այրված օդանավի ետնամասի ուղևորները փաստացի արգելափակված են եղել, քանի որ դիմացի մասում գտնվողները փորձել են օդանավը լքելուց առաջ վերցնել իրենց պայուսակները: Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, թե ինչպես են որոշ ուղևորներ օդանավից դուրս գալիս պայուսակներով, ճամպրուկներով, իսկ այդ ընթացքում օդանավն այրվում է:
Փորձագետները կարծում են, որ ճամպրուկները փրկելու մարդկանց ցանկությունը հնարավոր է՝ դարձել է նման մեծ թվով ուղևորների զոհվելու պատճառը:
Ավիավթարի արդյունքում զոհվել է 41 մարդ: