Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից. ՔՊ խոսնակ

«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել»-, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։
«Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։
Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»։