Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել...ցավոք չստացվեց. Սրբուկը իր պարտության մասին | Տեսանյութ

Ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի բացումն արեց Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։ Հայաստանը, սակայն, եզրափակիչ փուլ չանցավ, հայտնում է Առաջին Լուրերը։

Երգչուհին այս առումով իր ինստագրամի էջում գրել է. «Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել... Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։
Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»։

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ անցան Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները։

Պայքարից դուրս մնացին Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Լատվիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Խորվաթիայի և Լիտվայի մասնակիցները։

Մայիսի 18-ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները, նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։