ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնցից շատերը գուցե այդ մասին չգիտեն. Փաշինյանը մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովին | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տնտեսական զարգացումն առաջին հերթին հենվում է անհատների վրա: Այս մասին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է խենթության ու իմաստության միջև: Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա: «Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը մի խումբ գաղափար էր, որը իրագործվեց ու դժվար է ասել՝ ինչքան մարդ կար, որ հավատում էր դրան: Մեր նպատակը հնարավորինս շատ մարդու երազանքն իրագործելու համարձակությամբ օժտելն է: Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնցից շատերը գուցե այդ մասին չգիտեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեծ ընկերություններն էլ գնում են տաղանդավոր մարդկանց հետևից, իսկ Հայաստանում ապրում են նման մարդիկ, ովքեր կարող են միջավայր ստեղծել ուրիշի երազանքների իրականացման համար: