Բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Ո՞վ է «Արմավիրի» ՔԿՀ-ում «զոն նայող» Սպարտակ Դանիելյանը․ մանրամասներ

Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Պարզվում է՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:
Այդ կալանավորը, ինչպես հայտնում է ArmDaily.am-ը, «Արմավիրի» ՔԿՀ-ում «զոն նայող», բազմիցս նման արարքների համար դատապարտված Սպարտակ Դանիելյանն է։ Նա պահվում է խիստ արտոնյալ պայմաններում, խցի դուռը բաց է, մյուս կալանավորները իրեն են ենթարկվում։


Լրատվամիջոցին հաջողվել է պարզել նաեւ, որ Սպարտակ Դանիելյանի հայրը ՀՀԿ-ական է, քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել։