Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի Երևանում մայիսի 26-ին կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ստորագրված փաստաթղթերն են «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։