«Մեծ սխալ». Զախարովան՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու Զելենսկու կոչի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ-ին ուղղված կոչին: Նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը «մեծ սխալ» է անվանել՝ հայտարարելով, որ Ուկրաինայի կողմից ագրեսիվ գործողությունները որևէ խնդիր չեն լուծի և ընդհակառակը, ավելի կլարեն իրավիճակը:

Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Զելենսկին, դիմելով ԱՄՆ իշխանություններին, կոչ էր արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող ինքնուրույն պայքարել «ռուսական ագրեսիայի» դեմ: