«Պատերազմ Երևանի և Արցախի միջև». ադրբեջանական մամուլի թոփ թեման Հայաստան-Արցախ դեպքերն են

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին ու ադրբեջանական մամուլի այսօրվա գլխագրերին: Նա, մասնավորապես, գրել է.
«Պատերազմ Երևանի և Արցախի միջև: Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու: 
Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը»: