Զանգով որոշումներ կայացնող դատավորների մասին տեղեկություն ունենալու դեպքում ԱԱԾ–ը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը. Վանեցյան

«Զանգով որոշումներ կայացնող դատավորների մասին տվյալներ ունենալու դեպքում  անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման երևույթները  բացառվեն»,-  Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է վեթթինգի ինստիտուտի ներդրմանը, նա նշեց. «Եթե ահնրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե պետք լինի, ԱԱԾ ղեկավարը»։
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, նա պատասխանեց «Առհասարակ չունեմ»։

Պատասխանելով հարցին, թե  դուք էլ քաղաքական  բազմաթիվ կապեր ունեք, նախկին համակարգում եք աշխատել, վեթթինգի արդյունքում դրանք ավելի պարզ դուրս կգան ջրի երես, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չի եկել։ Կա՞ այստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել։ Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։