Սերժ Սարգսյանը այցելել է Ամարասի վանական համալիր | Լուսանկար

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։ Այս մասին Առաջին Լուրերը տեղեկանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով Արցախում իր ծրագրերի մասին հարցին՝ ՍերԺ Սարգսյանն ասել էր, որ մտադիր է այցելել Ամարաս՝ հասկանալու համար, թե այն ինչ վիճակում է գտնվում․ «Առանց Ամարասի, Գանձասարի, առանց մեր այլ՝ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել»։