«Ապակառուցողական քայլ». Բաքվին դուր չի եկել Փաշինյանի այցը Արցախ

Պաշտոնական Բաքուն քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախի Հանրապետություն, գրում է minval.az-ը:

Հարցին անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալիֆ Խալիֆովը, որը ՀՀ վարչապետի քայլն ապակառուցողական և միջազգային իրավունքի խախտում է որակել:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության նման գործողությունները բասացաբար են ազդում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վրա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել էր Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել էր եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: