Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, մի' արեք, ձեզ չեն ներելու, մենք ասում ենք իշխանություններին՝ լրջացեք. Գեղամ Մանուկյան

30 տարվա մեջ թերևս առաջին անգամ այս հանրահավաքը հավաքել է մեր քաղաքացիներին, մեր հանրությանը, որպեսզի իշխանություններին ասի՝ լրջացեք։ Այսօր Ազատության հրապարակում նման հայտարարություն արեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր պետության մեջ իրավիճակն այնքան է անլուրջ դարձել, որ «տնովի, մեծական մարդու պես» ասում են՝ լրջացեք։

«Իրականում, վիճակն է լուրջ, հավաքվել ենք՝ ասելու, որ մենք էլ ենք ժողովուրդ, ասելու, որ մենք անհանգիստ ենք, ասելու՝ մենք լուրջ հարցեր ունենք, ասելու՝ լուրջ պահանջներ ունենք, որ մեր խոսքը պետք է նաև լսվի։ Այստեղ հավաքվածները մտածող, անհանգիստ, գաղափարական, հայրենասեր, շատերը հայրենիքը պաշտպանած, և բոլորը հայրենիք պաշտպանությանը պատրաստ մարդիկ են»,- ասաց նա։
Լուսանկար ՀՅԴ հանրահավաքից