Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել, ճանաչել է ծնողներին

Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել, և ճանաչել ծնողներին: Առաջին Լուրերը այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
«Շատ լավ վիճակում է: Երեկ գիտակցության է եկել, խոսել է արդեն, ճանաչել է ծնողներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Մայիսի 4-ին՝ ժամը 16:05ի սահմանում, Արցախի Հանրապետության ՊՆ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդիկողմից արձակված կրակոցից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնվածԱգանիկ Գառնիկի Զորոգլյանը:
ՊԲ ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Երևան՝Մուրացանի զինվորական հոսպիտալ: