Սարսափելի ավտովթարից տուժած ու ծանր վիճակում Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված երեխաներն արդեն լավ են | Տեսանյութ

Մայիսի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանաարհի 28 կմ հատվածում բախվել էին Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի և Վազ 21-21 մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները: Հարվածի հետևանքով Նիվան կողաշրջվել ու մխրճվել էր երկաթե արգելապատնեշների մեջ:
Վթարի հետևանքով շուրջ 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել էին մի մասն Արտաշատի, մյուսներն էլ Երևանի Սուրբ Աստվածամայր և Էրեբունի բժշկական կենտրոններ: 
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու հայտնում է, որ տուժած ու ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխաներն արդեն լավ են: Նրանք քույր և եղբայր են ու արդեն լիարժեք առողջ դուրս են գրվել բժշկական կենտրոնից:
Մանրամասները՝ տեսանյությում.