Երևանյան «Ինչուիկ» մանկապարտեզից երեխան «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից, և նա վնասվածքները ստացել է նույն օրը Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: