Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել է Երևան

Ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։ Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ. «Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»։
Հովհաննիսյանը հավելեց, որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա: