Երևանում ընտրեցին Հայաստանի ամենագեղեցիկ աղջկան. ո՞վ է նա | ՏԵՍԱՆՅՈՒԹ, Լուսանկարներ

Մայիսի 11-ին Երևանում «Ազգային գեղեցկության մրցույթ» անցկացվեց, որի հաղթող ճանաչվեց 19 տարեկան Հայկուհի Մաթևոսյանը:

Հայկուհին Երևանից է, սովորում է ԵՊՀ–ի իրավաբանության ֆակուլտետում, 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Իր տաղանդներից մեկը համարում է դերասանական արվեստը: Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։
Ավելի վաղ նա ասել է, որ եթե հաղթի այս մրցույթում, ապա բարեգործություն կանի։
Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 գեղեցկուհիներից, որոնցից ընտրել էին 20-ին։