Բանկի աշխատակիցը շուրջ 1 մլն ռուբլի է գողացել բանկից՝ իր երազանքների հարսանիքն անելու համար

ՌԴ Նիժնեվարտովսկ քաղաքի բնակիչը, որն աշխատում է բանկերից մեկում, որոշել է իր հարսանիքն անել գործատուի հաշվին: Նա 2 ամսվա ընթացքում 4 կեղծ վարկային պայմանագիր է ձևակերպել իր համար, գրում է life.ru-ն:
Բանկը չարագործի հաշիվներին է փոխանցել ավելի քան 950 հազար ռուբլի գումար: Նա դրանք ծախսել է իր հայեցողությամբ:
Արդյունքում «նորաթուխ փեսացուն» ձերբակալվել է: Նրա դեմ խարդախության մեղադրանքով գործ է հարուցվել: