Մի տարի է պաշտոնավարում եք, 10 մլն դոլարն ի՞նչ է, որ ոչ մեկիդ երեխու հաշվին չկա․ Արարատ Միրզոյանը ծաղրում է

Ազգային ժողովի նախագահն այսօր անդրադարձավ ընդդիմադիրների այն խոսքերին, որ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ ոչ։ Արարատ Միրզոյանը սկսեց ծաղրել այդպիսի խոսակցությունները ու կոչ արեց անուն առ անուն ասել՝ ովքեր են սխալ ընտրված կադրերը, այլապես իրենք չեն կարողանա շտկել վատ քաղաքականությունը։
«Ահա խնդրեմ, Տիգրան Խաչատրյան, օրինակ, էկոնոմիկայի նախարար, կարո՞ղ եք ասել՝ վա՞տ կադրային քաղաքականություն է։ Մի հատ նայեք էտ մարդու կենսագրությունը և ասեք։ Պրոֆեսիոնալ չի, չէ՞, պարոն Ջանջուղազյանը, հեչ պրոֆեսիոնալ չէ, հեչ», – ասաց Միրզոյանը։

Ապա անդրադարձավ, իր խոսքով, «հեղափոխական» նախարարներին, օրինակ բերեց Հակոբ Արշակյանին, Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին։ Նա անդրադարձավ նաև արդարադատության նոր նախարարաին ու ասաց, որ դեռ չնշանակված` արդեն ընդդիմախոսության է արժանացել։

Միրզոյանը խոստացավ, որ Բադասյանից ավելի լավ արդարադատության նախարար չի լինելու։ Ապա հրաժարվեց պատգամավորներին օրինակ բերել, քանի որ մեկին կասի, մյուսին՝ ոչ ու նեղացողներ կլինեն։

«Վատ կադրային քաղաքականություն է։ Ոչ մեկ 250 անշարժ գույք չունի իր և իր հետ փոխկապակցված անձանց բանկում։ Մի տարի է` պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին մի քանի միլիոն … մի 10 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չկա», – ծաղրելով ասաց Միրզոյանը՝ իբր մեղադրելով կառավարության անդամներին։