Սյունիքի մարզից 11-ամյա երեխային ծանր վիճակում՝ ուղղաթիռով տեղափոխել են Սուրբ Աստվածամայր ԲԿ

Հունիսի 13-ին Կապանի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ սուր գլխացավերով, փսխումներով ու ցնցումներով: Հաշվի առնելով դեպքի ծանրույթունը, որոշվել է երեխային Երևան տեղափոխել ուղղաթիռով:

«Կապանի գործընկերների ահազանգից հետո, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժշկական խումբը մեկնել է հեռավոր մարզ ու երեխային արագ տեղափոխել Երևան: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում երեխան անցել է համապատասխան հետազոտությունները: Նրա մոտ եղել է ներփորոքային սպոնտան մասիվ արյունազեղում: Երեխան վիրահատվել է, վիճակը մնում է շատ ծանր»,- «Առաջին Լուրեր»-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Երեխան գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո: