Արմավիրում զինվորական հրաձգարանից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինծառայողի դին՝ կզակի մասում հրազենային վնասվածքով

2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: