Այսօր զոհված զինծառայողը 20 օրից զորացրվելու էր

Հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր, 20 օրից զորացրվելու էր:
Մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: