37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել | Լուսանկար

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ 

Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն էլ անվանակոչել են Սամր։

«Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով մեր բարի մաղթանքներն ու նվերները»,- այս մասին «Առաջին Լուրեր»-ին հայտնել են ԲԿ-ից: