5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում. Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել են. մանրամասներ

Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել են, երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ»,- «Առաջին Լուրերի» հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից տանը մենակ մնացած 7 տարեկան երեխան ընկել էր պատուհանից։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել էր Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
«Երեխայի մոտ կային զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Նա շոկային վիճակում ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք»,- նշել էր Դերձյանը: