ՏԵՍԱՆՅՈՒԹ | Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախագծին

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն այսօր Կառավարության նիստի օրակարգում առաջարկեց ներառել մեկ լրացուցիչ հարց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ իսկ առաջարկում եք նվազագույն աշխատավարձը բարձրացնե՞լ, թե՞ իջեցնել, ինչին ի պատասխան՝ Գասպարյանն ասաց․ «Ազգային ժողովի պատգամավորների կողմից եղել է առաջարկ նվազագույն աշխատավարձը  55 հազար դրամից բարձրացնել 63 հազար դրամ, իսկ մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ»։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, ուրեմն արժե լրացուցիչ այդ հարցը ներառել նիստի օրակարգ։ Նշենք, որ նախագիծը քննարկվեց Կառավարության նիստում, որից հետո գործադիրի անդամները կողմ քվեարկեցին  այս նախագծին։