7-րդ հարկի իրենց բնակարանից ընկած 2-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. փոքրիկը գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության ներքո

Ավանում` 7-րդ հարկի իրենց բնակարանից ընկած 2-ամյա փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում:

«Ծայրահեղ ծանր վիճակը պայմանավորված է ստացած բազմաթիվ վնասվածքներով` գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, ներքին օրգանների: Փոքրիկը գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության ներքո, ովքեր պայքարում են նրա կյանքի համար»,- այս մասին «Առաջին Լուրեր»-ի թղթակցին ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Ավանում: Աճառյան փողոցի 18-րդ շենքի 7-րդ հարկից 2-ամյա աղջիկն ընկել էր ցած: