«Ես միշտ քեզ սիրել եմ». վետերանի այս խոսքերից հետո 97-ամյա Ռոբինն ու 95-ամյա Ժանինը համբուրվել են` 75 տարվա ընդմիջումից հետո | Լուսանկար

Պատերազմը նրանց միավորել էր, օվկիանոսը՝ բաժանել: 75 տարի անց հեռուստատեսությունը նորից միավորեց:

ԱՄՆ-ում «Ֆրանս 2» հեռուստաալիքի թղթակից Անյես Վահրամյանը, Երկրորդ աշխարհամարտի ամերիկացի վետերանի մասին ռեպորտաժ պատրաստելիս, նրա ալբոմի մեջ գտնում է մի երիտասարդ ֆրանսուհու հին լուսանկար:

Վետերանը պատմում է, որ իր նախկին սերն է. աղջկան հանդիպել է պատերազմի օրերին ֆրանսիական փոքրիկ գյուղում, խոստացել, որ պատերազմից հետո կգնա նրա հետևից:

Հետո ամուսնացել է, բայց միշտ սրտի մեջ պահել սիրելի Ժանինին: «Հիմա արդեն երևի մահացած կլինի», - տեսախցիկի առաջ ափսոսանքով ասում է Ռոբինսը:
Նորմանդական դեսանտային օպերացիայի 75-ամյակի կապակցությամբ ամերիկացի վետերանը առաջին անգամ հրավիրվում է Ֆրանսիա:

Նրան ուղեկցում է «Ֆրանս 2»-ի նկարահանող խումբը: Գնացքի մեջ լրագրողը Ռոբինսին անսպասելի ասում է, որ իր Ժանինը ողջ է ու հիմա գնում են նրա հետ հադիպման:

92-ամյա ֆրանսուհին ծերերի խնամքի տանը ընդունում է «երիտասարդ» զինվորին, նորից խոսում են սիրո մասին, ասես, երբեք չեն էլ բաժանվել:

«Երբ նա գնաց բեռնատարով, ես շատ լաց եղա ու սպասում էի, որ կվերադառնա»,-հիշում է Ժանինը, որն այն ժամանակ 18 տարեկան էր:

«Փոքրիկ պատմություն է մեծ պատմության մեջ»,- հուզվում է Ժանինի աղջիկը՝ հինգ երեխաներից մեկը:


Թարգմանությունը` Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից