ՏԵՍԱՆՅՈՒԹ | Փարիզում Airbus-ն ու Boeing-ը ներկայացրել են անօդաչու օդային տաքսիներ

Քաղաքում օդային տաքսիով շրջելը դեռևս հնարավոր է միայն ֆիլմերում, սակայն այն կարող է իրականություն դառնալ շատ շուտով։ Այս մասին գրում է euronews-ը։
Ֆրանսիայի Լե-Բուրժե արվարձանում անցկացվում է 53-րդ միջազգային ավիացուցադրությունը, որոնցում ներկայացված են ապագայի ավիատաքսիները։
Aerospace ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Բիլ Ռիդը նշում է, որ մոտ 150 ընկերություններ աշխատում են օդային տաքսիների ստեղծման վրա։
Օդային տաքսիների հիմնական խնդիրն անվտանգությունն է։Գիտնականները պետք է ստեղծեն հատուկ օդային համակարգ՝ կառավարելու անօդաչու ուղևորատար տաքսիները։
Լե-Բուրժեի ավիացուցադրությանը մասնակցում են 49 երկրների մոտ 2500 ընկերություններ։ Ցուցադրությանն իրենց օդային տաքսիներն են ներկայացրել եվրոպական հսկա Airbus-ն ու նրա ամերիկյան մրցակից Вoeing-ը։