ՏԵՍԱՆՅՈՒԹ | Հայկ Մարությանը Ստեփանակերտում ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին: