Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է հրդեհից հետո մատուցվող առաջին պատարագը

Փարիզի Աստվածամոր տաճարի կործանարար հրդեհից հետո առաջին պատարագը մատուցվել է այսօր: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատարագին մասնակցելու հասանելիությունը սահմանափակ է եղել: Փարիզյան թեմի արքեպիսկոպոս Ֆիլիպ Մարսեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այն քչերը, որոնք ներկա կլինեն պատարագին, պետք է պաշտպանիչ սաղավարտներ կրեն:
Հաղորդվում էր նաև, որ պատարագի ժամանակ կլուսավորվի տաճարի խորանը:
Պատմության մեջ խոշորագույն հրդեհը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որի հետևանքով կործանվել էր տաճարի աշտարակը: