ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Հրատապ լուր Երևանից». НТВ-ն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
Դատարանը բավարարեց բերված միջնորդությունները և վերացնելով Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությունը, որոշում կայացրեց և որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կիրառեց կալանքը։
Այս մասին անդրադարձ է կատարել նաև НТВ-ն.
«Ինքը՝ նախկին նախագահը և նրա փաստաբանները բոյկոտել էին այսօրվա դատական նիստը: Քոչարյանն իր մեղքը չի ընդունում, իսկ հետաքննությունը անվանում է քաղաքական հետապնդում»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանն անձամբ է ներկայացել Երևան ՔԿՀ: