ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Որքան հուզիչ է հետևել վրացական ժողովրդավարությանը վաշինգտոնյան ձևով». Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Թբիլիսիում ընթացող ցույցերը

Russia Today բազմալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող իրադարձություններին: 

«Որքա՜ն հուզիչ է հետևել վրացական ժողովրդավարությանը վաշինգտոնյան ձևով՝ իր ռետինե փամփուշտներով և գազով՝ հենց արյունալի բռնապետության որջից, որտեղ ցույցերի ժամանակ արցունքաբեր գազ արդեն քանի տարի է՝ չեն կիրառել»,- գրել է Սիմոնյանը «Թելեգրամ»-ի իր ալիքում:
Նշենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին գրանցված սկանդալի պատճառով, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը պատվիրակներին էր դիմել Վրաստանի խորհրդարանի խոսնակի բազկաթոռին նստած, ինչը սկանդալի պատճառ է դարձել Վրաստանում։ Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, որ թույլ են տվել օկուպանտ երկրի ներկայացուցչին նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղը: