Մի նկարի կյանքի պատմություն կամ թե ինչպես հայկական եռագույնը հայտնվեց Կարմիր ծովի «ծոցում»

Մինչ Air Cairo-ի Airbus A 320 օդանավը վարէջք կկատարեր Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում, եգիպտացի տուր օպերատորները վերջին նախապատրաստական աշխատանքներն էին իրականացնում դիմավորելու իրենց հատուկ հյուրերին: Ամեն ինչ մտածված էր, ամեն մանրուք՝ հաշվի առնված: Հայաստանյան լրատավամիջոցների ներկայացուցիչներին Եգիպտոսում վաղուց էին սպասում: Իսկ նման հնարավորություն լրագրողներին ընձեռել էր Անռիվա ընկերությունը, որը Հայաստանում Air Cairo-ի պաշտոնական ներկայացուցիչն է« որն իրականացնում է կանոնավոր չվերթներ դեպի Եգիպտոսի ամենահայտնի հանգստավայրեր՝ Հուրգադա ու Շարմ Էլ Շեյխ:

Հայերի մասին եգիպտացիները քիչ բան չգիտեն. մեզ համարում են բարեկամ ժողովուրդ և ուրախանում եգիպտական հողում տեսնելիս: Իսկ հայ լրագրողների խումբը պակաս չուրախացավ, երբ հեռվում նկատեց ծածանվող ու իր մոտ կանչող հայկական եռագույնը: Դրոշի ձեռքբերման համար նախապես հոգացել էին մեզ հյուրընկալող եգիպտացիները: Մեկ շաբաթյա շրջագայության օրերին եռագույնը մեզ հետ էր ու առաջնորդում էր ամենուր. այցելություններ Շարմ էլ Շեյխի լավագույն հյուրանոցներ, Սինայի անապատ ու անգամ Կարմիր ծովի «ծոց»:

Հայկական եռագույնով զբոսանավին Կարմիր ծովը գրկաբաց ընդունեց: Զբոսանավի վրա բարձր տրամադրություն էր. հայկական ու եգիպտական երգերի հնչյուններ, հայկական խորոված եգիպտական մատուցմամբ: Բացի այս Կարմիր ծովը բացառիկ անակնկալ էր պատրաստել իր հատուկ հյուրերի համար: Մեր զբոսանավի մոտ էին ուղարկել դելֆինների խմբին: Այս ամենը պարզապես պետք էր տեսնել, զգալ, հիանալ ու որպես հիշողութուն ամուր պահել ամբողջ կյանքի համար:

Սա նավի կառամատույցից, իսկ օրվա տպավորություններն ու էմոցիաներն ամբողջացան, երբ հայ լրագրողները բացահայտեցին Կարմիր ծովը ներսից՝ սուզվելով ստորջրյա աշխարհ: Լրագրողներից մեկի նախաձեռնությամբ էլ եռագույնը «հյուրընկալվեց» ու ծածանվեց Պոսեյդոնի թագավորությունում՝ թողնելով իր հայկական հետքը նաև այստեղ:

ՀԳ. Եռագույնը մեզ հետ Հայաստան չվերադարձավ, նախընտրեց մնալ ու դիմավորել Եգիպտոս այցելող մյուս հատուկ հյուրերին:


Աննա Հայրապետյան | ԵԳԻՊՏՈՍ