Երևանում ձերբակալվել է «Դայմոնդի» տնօրենը․ ռեստորանից բերման են ենթարկել ևս երեք տնօրենի, դիջեյին եւ մենեջերին

Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:
Որոշ ժամանակ անց երբ նշված ռեստորան են եկել ոստիկանության ծառայողները, ովքեր, ահազանգած քաղաքացին նրանց հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:


Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, որը իր նկատմամբ բռնություն է գործադրել:
Ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, հայհոյանքներ է տվել օպերիլազոր Կ. Այվազյանի, անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, ճանկռել պարանոցը: Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել են Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին դեմ են տվել պատին և պահանջել, որ տարածքը ազատեն:
Ժամը 22:50-ի սահմաններում արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությաքն ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վայրից ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ն. Չարչյանին, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Խաչիկ Հարութունյանին, Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 49-ամյա Վահագն Հարությունյանին, Երևանի բնակիչներ, 62-ամյա Արման Մկրյանին, 36-ամյա Արսեն Պողոսյանին և 32-ամյա Վահե Տեր-Եսայանին:
Ոստիկանությունում Անուշ Դ.-ն հայտնել է. որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը ուժ գործադրելով, իր կամքին հակառակ, իրեն տարել է ռեստորանի հանդերձարան, որտեղ էլ շուրջ 5 րոպե իրեն զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից:
Դրանից հետո Ն. Չարչյանը, Ա. Պողոսյանը և անվտանգության աշխատակից ներկայացած ոմն Գրիգոր շուրջ 20 րոպե սահմանափակել են իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, այդ ընթացքում ծեծի են ենթարկել իրեն:
Վ. Տեր-Եսայանը, Ա. Մկրյանը, Ա. Պողոսյանը, Վ և Խ. Հարությունյանները բաց են թողնվել, իսկ Ն. Չարչյանը ձերբակալվել է և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ըստ աղբյուրի՝ Ն. Չարչյանը «Դայմոնդ» ռեստորանային համալիրի տնօրենն է, բերման ենթարկվածներից Խ. Հարությունյանը «Բերկուտ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, Վ. Հարությունյանը «Բերկուտ ԵԳՀ քոլեջ» ՍՊԸ-ի տնօրենն է, Ա. Մկրյանը «Դայմոնդ» ռեստորանի դիջեյն է, Ա. Պողոսյանը «Դայմոնդ» ռեստորանի մենեջերն է, իսկ Վ. Տեր-Եսայանը «Դայմոնդ ՏԵՏ» տնօրենն է: Վ. Տեր-Եսայանը ճանաչված փաստաբան, տարիներ առաջ մահացած Տիգրան Տեր-Եսայանի տղան է, իսկ Ն. Չարչյանը Տ. Տեր-Եսայանի կինն է: