Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ սպասվող հանդիպումներին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք վաղը հանդիպելու են Վաշինգտոնում, այնտեղ գտնվելիս առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Բոլթոնը, թվիթերյան գրառմամբ։
Նա հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քաջալերելու է երկու նախարարների միջև երկխոսությունը։
Ավելին, նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել խաղաղությանը տարածաշրջանում։