Պուտինը հազիվ է զսպել արցունքները ուղիղ եթերում

Ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինը պատմություն է պատմել մի կնոջ մասին, որը ինչ-որ ժամանակ առաջ ծնկի է իջել իր առաջ և երկտող փոխանցել:

«Ես նրան ասացի, որ անպայման կկարդամ այն, հետո տվեցի իմ օգնականներին, բայց նրանք կորցրին այն, ես երբեք չեմ մոռանա դա»,- ասել է նախագահը՝ խորապես հուզված: Նրա շուրթերը դողացել են այդ պատմությունը պատմելիս։
Ռուսաստանի նախագահը ուղիղ գծի ընթացքում անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահին ու հայտարարել, որ Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:
«Զելենսկին տաղանդավոր մարդ է,-նշել է Պուտինը:-Հիշում եմ նրա ելույթները Մոսկվայում ՈւՀՄ-ի ժամանակ: Այդ ամենը տաղանդավոր էր ու ծիծաղելի, բայց այժմ ծիծաղելի չէ: Սա կատակերգություն չէ, սա ողբերգություն է: Եթե նա հայտնվել է նախագահի պաշտոնում, ապա այդ խնդիրը պետք է լուծի»: