Նոր փոփոխություն. Վարորդական իրավունք ստացողը պետք է բժշկական հավատարմագրում անցնի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն:
Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»: