ՏԵՍԱՆՅՈՒԹ | Նա ղարաբաղցիների ազդեցիկ ներկայացուցիչ է, եթե չչեզոքացվի, ԼՂ-ի հարցով ցանկացած զիջում կառաջացնի ղարաբաղցիների դիմադրությունը․ ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը

ՌԴ Առաջին ալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ ներկայացնելով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի վերլուծությունը:
«Ռոբերտ Քոչարյանն ղարաբաղցիների ազդեցիկ ներկայացուցիչ է: Կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է սասանել նրանց ազդեցությունը: Եվ ահա Քոչարյանի ձերբակալությունը նման միջոցներից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցով անմիջապես կառաջացնի ղարաբաղցիների դիմադրությունն ընդհանուր առմամբ և հենց այդ ղարաբաղյան կլանի, որը ներկայացնում են Սերժ Սարգսյանը և Քոչարյանը: Եվ եթե այսպես ասած՝ նրանք չչեզոքացվեն, ապա Փաշինյանի համար կարող են լուրջ հետևանքներ լինել:
Անձնական հաշիվների մաքրումն այն առումով, որ Փաշինյանն, իհարկե, ցանկանում է վերականգնվել. երբ դեռ ավելի հին ժամանակներում՝ 90-ականներին, Փաշինյանին հետապնդում էին իր լրագրողական գործունեության համար, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, հնարավոր է, որ դա նույնպես որոշակի դեր է խաղում», - ասել է փորձագետը: