Ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայկական ստորաբաժանումների կողմից նռնականետ կիրառելու մասին լուրերն ապատեղեկատվություն են. վերջին օրերին ՊԲ-ն ոչ մի կրակոց չի արձակել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից: 

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել: