Ցավալի լուր. Զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ցավալի լուր. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: