Ռուսաստանը դեմ չէ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց, սակայն կան որոշ մանրուքներ, օրինակ, 6 սեռ կոչվածը, որոնք ավելորդ են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: 

«Ավանդական արժեքներ: Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, հասկանում եք, մեզ արդեն դարձրել են հոմոֆոբներ, իսկ իրականում մենք դեմ չենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Թող առողջ լինեն և ապրեն այնպես, ինչպես ցանկանում են, սակայն որոշ բաներ իսկապես ավելորդ ենք համարում:
Խոսքը հինգ թե վեց սեռերի մասին է: Ես նույնիսկ չեմ կարող դրանք հիշել, չգիտեմ էլ, թե ինչ են նշանակում: Բայց, կրկնում եմ, որևէ մեկին դեմ չենք, թող նրանց մոտ նույնպես ամեն բան լավ լինի, սակայն չի կարելի դրա հետևում մոռանալ մշակույթը, ավանդույթներն ու ընտանիքի ավանդական կերպարը, որով ապրում են միլիոնավոր մարդիկ»,- ասել է Պուտինը: