ՏԵՍԱՆՅՈՒԹ | Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող ցույցին տուժել է Վրաստանի առաջին ալիքի երեք օպերատոր և մեկ լրագրող

Խորհրդարանի մոտ ընթացող ցույցին տուժել է Վրաստանի առաջին ալիքի երեք օպերատոր և մեկ լրագրող: Երկուսին բժշկական օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ երկուսին տեղափոխել են հիվանդանոց, նրանց մոտ նկատվում է միջին ծանրության վնասվածքներ:
Խորհրդարանի մոտ հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ: ՆԳՆ-ում հայտարարում են, որ ոստիկանությունը օգտագործում է օրենքով նախատեսված հատուկ հնարավորություններ:
Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ օրվա ընթացքում մի քանի անգամ լարվել է իրավիճակը: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: