Դատաիրավական համակարգում ստեղծված վիճակը իշխող ուժի մեկամյա արխայնության հետևանքն է. Բաբաջանյան

«Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը ու ճակատագիրը»,- այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորն արձանագրում է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում ստեղծված իրավիճակը իշխող ուժի մեկամյա արխայնության, անգործության հետևանքն է:
«Այս Ազգային ժողովի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից և հռչակի հանուն Հայաստանի Հանրապետության», - նշեն նա:

Պատգամավորն ասաց, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը իր համար քաղաքական հավատամքի ու ինքնության հարց է: