Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը | Լուսանկար

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզիՎարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկիփառատոն»-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել:
Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաև աշխարհիամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկարավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել էԳեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսներըբացահայտելու, մարզում օրգանիկգյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմիներուժը զարգացնելու, սոցիալականձեռնարկություններն ու իրենց արտադրանքըհանրությանը ներկայացնելու նպատակով։