Մեր օրն ավելի առանձնահատուկ դարձրիք․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ամուսնության առթիվ ստացած շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
Ֆուտբոլիստը հարսանեկան արարողությունից գեղեցիկ լուսանկար է հրապարակել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ ու գրել․
«Շնորհակալ եմ ձեր ջերմ բարեմաղթանքների համար։ Դուք մեր օրն ավելի առանձնահատուկ դարձրիք»։
Ի դեպ, Մխիթարյանին շնորհավորել են նախկին ու ներկա թիմակիցները՝ Ալեքսանդր Լակազետը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Դենի Ուելբեքը, Էմիլիանո Մարտինեսը, Ռոմելու Լուկակուն, Ալեքսանդր Զինչենկոն և այլք․