ՏԵՍԱՆՅՈՒԹ | Մերկելն առաջին անգամ խոսել է իր առողջության ու գրանցվող ցնցումների մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է իր առողջության մասին, հաղորդում է iz.ru-ն:
Գերմանիայի կանցլերը Ճապոնիայի Օսակա քաղաքում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ լուրջ առողջական խնդիրներ չունի, թեև վերջին շրջանում պաշտոնական միջոցառումների ժամանակ գրանցված ցնցումներին:
«Վստահ եմ, որ ինչպես ի հայտ է եկել դա, այնպես էլ կանհետանա: Որևէ հատուկ բան չեմ կարող ասել»,- հայտնել է կանցլերը:
Նա նաև նշել է, որ իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Անգելա Մերկելն ուժեղ ցնցվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ նա իր դողը ջրազրկմամբ էր բացատրել՝ ասելով, որ 3 բաժակ ջուր խմելուց հետո իր ինքնազգացողությունը բարելավվել է: Երկրորդ ցնցման դեպքը գրանցվել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: